ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երդվել էր՝ թուրք գերի վերցնի, մեջքին դանակով գրի, բայց… ինչ է խոստացել զոհված զինծառայողի եղբայրը նրա գերեզմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժանտ Հովհաննես Մարուքյանը (Հովոն) ծառայել է Հադրութում։ Պատերազմի առաջին իսկ օրվանից խիզախորեն կռվել է նենգ թշամու դեմ։ Մասնակցել է Հադրութի, Քարին տակի եւ Շուշիի պաշտպանությանը։ Սակայն Շուշիի համար մղվող մարտերից մեկի ժամանակ նոյեմբերի 7-ին հերոսաբար ընկել է՝ փրկելով շուրջ 102 զինծառայողի կյանք։

ArmLur.am-ն այցելել է մերօրյա հերոսի հարազատներին, զրուցել Հովոյի մոր՝ Մարգարիտա Ջավադյանի եւ նրա ավագ եղբոր՝ Մկրտիչ Մարուքյանի հետ։

Հերոսի մոր խոսքով Հովհաննեսը դեռ մանկուց աչքի էր ընկնում աշխույժ, չարաճճի, միեւնույն ժամանակ շատ հոգատար բնավորությամբ։

Հովհաննեսի եղբայրը՝ Մկրտիչը, մեզ հետ զրույցում չի կարողանում արցունքները թաքցնել, երբ պատմում է եղբոր ամուր, պինդ, լավատես տեսակի մասին։ Ընկերների պատմելով՝ պատերազմի դաշտում Հովհաննեսը երդվել է, որ զոհված ընկերների համար պետք է թուրք գերի վերցներ եւ մեջքին Մարուքյան փորագրեր, իսկ հիմա եղբոր գերեզմանին Մկրտիչն է երդվել իրականացնել նրա այդ ցանկությունը։

Վերջին զրույցի ժամանակ Հովհաննեսը զրուցել է եղբոր հետ, նա հայտնել է, որ իրեն տանում են Շուշի:

Մանրամասները՝ տեսանյութում

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս