ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո համագործակցության նոր հնարավորություններ կան. Իրանի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն աշխատանքային այցով Մոկսվայում է, որտեղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդես են գալիս մամուլի ասուլիսով: Իրանի արտաքին գործերի նախարարն ասուլիսի ժամանակ նշեց, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն իրանական կողմի համար շատ կարևոր է:

«Ես մի քանի անգամ հեռախոսային խոսակցություն եմ ունեցել Սերգեյ Լավրովի հետ եւ մեր հատուկ ներկայացուցիչը ներկայացրել է մեր խաղաղ ծրագիրը եւ ուրախ եմ, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ մի համաձայնության հանգեցին, որը նման էր մեր առաջարկածին: Այժմ առկա են բոլոր հնարավորությունները նոր համագործակցության համար», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս