ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վազգեն Մանուկյանը մի քանի սխալ թույլ տվեց, ժողովուրդն ակնկալում էր այլ զրույցներ. Վարդան Աթաբեկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ԱԺ անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանին:

-ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նիստ են ունեցել, որի ժամանակ քննարկվել է խորհրդարանի լուծարման հարցը: Այսինքն, պատգամավորները որոշել, որ պետք է գնալ ինքնալուծարման, եւ նոր անցկացնել արտահերթ ընտրություններ: Ձեզ համար սա ընդունելի՞ քայլ է, որպեսզի իմքայլականները որոշեն ԱԺ լուծարման հարցը:

-Դա իրենց որոշելիքն է, եթե իրենք որոշել են սահմանադրության կետ փոխել, ապա պետք է հասկանալ, թե նպատակը որն է: Գուցե մի փոքր, գոնե մամուլով հանդես գան, թե իրենց նպատակը որն է, քանի որ ինչքան ես եմ տեղյակ, դեռ քննարկման փուլում է: Քննարկելուց հետո որոշում կայացնեն, որ այդ ճանապարհով գնում են, ապա, խնդիր չկա: Թող պարզաբանումներ տան, նոր հասկանալի կլինի:

-Այսինքն, այս միջոցով, իշխանությունն ուզում է ասել, որ դա միակ տարբերակն է. վարչապետը հրաժարական չի ներկայացնելու եւ իրենք այս տարբերակն են ընտրում, այլ ոչ այն, ինչն առաջարկում է ընդդիմությունը: Սա չի՞ նշանակում, որ, այլեւս, իսկապես աթոռակռիվ սկսվում:

-Հիմա փորձեր են ընթանում, որովհետեւ, մինչ այս տարբեր ընդդիմադիր ուժերի հետ էր հանդիպումներ կայացնում, որպեսզի գնային արտահերթ ընտրությունների: Նախ, տեղյակ չեմ, թե այդ քննարկումներն ու հանդիպումներն ինչի բերեցին մեզ: Ինչ արդյունք ունենք: Միգուցե սա էլ երկրորդ փորձն է: Համենայս դեպս, տարբեր ճանապարհներ փորձարկում են:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս