
Հունվարի 19-ին, կեսգիշերն անց, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ ստացվեց, որ Բագրատունյաց պողոտայում անհայտ անձը բացահայտ հափշտակել է մի կնոջ պայուսակը և դիմել փախուստի։
Տուժողից հաղորդում վերցնելուն պես որոնողական աշխատանք սկսվեց։ Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ օպերատիվ հարցումներ իրականացրին։ Կողոպուտը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Արարատյան փողոցի 20-ամյա մի բնակիչ։
Հունվարի 22-ին երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Քննությունը շարունակվում է։