Կառավարության նիստը մեկնարկել է: Այն վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կառավարության նիստում նշեց, որ բազմաթիվ հայրենակիցներ աշխատանքի են մեկնում Ռուսաստանի Դաշնություն եւ սահմանների փակումը կարող էր խնդիրներ առաջացնել: «Գործարկվում է ճամփորդիչ առանց քովիդ-19 ծրագիրը, որի վերաբերյալ արդեն ՀՀ և ՌԴ կառավարությունները կայացրել են որոշումներ: Եվ կորոնավիրուսի բացասական թեստի պատասխանով հնարավորություն է առկա ճամփորդել եւ կարծում ենք ՝ այն կաշխատի, քանի որ նախափորձարկումը լավ է անցել», – նշեց նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ Ռուսաստանը բացում է օդային սահմանը Հայաստանի քաղաքացիների համար՝ կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում
Հայտարարության մեջ նշվում է, որ փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները Հայաստանից և Բելառուսից կարող են առանց խոչընդոտների օդային ճանապարհով հատել ՌԴ սահմանը՝ «Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը ներկայացնելու դեպքում։
Մանրամասները՝ տեսանյութում: