Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք. մահացել է 7 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հունվարի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166427 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 641626 վերջին մեկ օրում` 2144 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 6557 պացիենտ. մեկ օրում նվազել է 461-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 156053 անձ` վերջին մեկ օրում 649 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3056 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 761 է:




Լրահոս