
Ազատության հրապարակի մերձակա սրճարանների սեփականատերերից մեկը, ինչպես
հայտնի է, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Եւ քանի որ բացի ոստիկաններից ու քաղաքացիական
հագուստներով օպերատիվ աշխատակիցներից` ”Ջազվե” սրճարան էին հաճախում նաեւ շուրջօրյա հանրահավաքի մասնակիցները,
փեսան որոշեց, որ իր սրճարանը գիշերային ժամերին ընդդիմության համար հարմարավետ պայմաններ
այլեւս չպետք է ստեղծի: Թե չէ անհարմար բան էր ստացվում. Սերժ Սարգսյանի փեսան ապահովում
էր հանրահավաքի մասնակիցների բնական կարիքները հոգալու հարցերը: Հավանաբար դա է պատճառը,
որ քաղաքական որոշմամբ արմատախիլ արվեց այդ երկիմաստ վիճակը` փակելով զուգարանները: