
Արցախում հունվարի 26-ին կատարվել է 86 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից: «Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2310 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 հազար 103 թեստավորում»,-հայտնում են գերատեսչությունից՝ հորդորելով հետևել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: