Այս պահին ընթանում է գործարար Արտակ Թովմասյանի մամուլի ասուլիսը: Վերջինս տարեվերջին հայտնեց քաղաքականութուն մուտք գործելու ցանկության մասին: ArmLur.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք Արտակ Թովմասյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, և նաև հետաքրքրվել ենք, թե ինչու է մեդալ ստացել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից:
«Ես ծնվել եմ Երևան քաղաքում, եղել եմ Սովետական միության քաղաքացի, ես ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, ո՛չ Ռուսաստանի Դաշնության, ո՛չ էլ Ուկրաինայի», – նշեց նա:
Անդրադառնալով մյուս հարցին և գործակալ լինել-չլինելու մասին դիտարկմանը՝ Թովմասյանը նշեց. «Իմ եղբայրը եղել է ոստիկանության գնդապետ, ես էլ եմ ցանկություն ունեցել իրավաբանական սովորել: Եթե դա կարելի է դիտարկել որպես գործակալ լինելու հանգամանք, կարող եք այդպես էլ ընդունել», – հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: