
Տարածաշրջանային շրջագայության շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհհամադ Ջավադ Զարիֆը հունվարի 27-28-ին կայցելի Վրաստան:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ` այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահի, Վրաստանի վարչապետի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը կայցելի Հերոսների հուշահամալիր: