
Թերթը գրում է,
որ մարդիկ այս էլ որերորդ ձեռնարկությունից ահազանգում են, թե իրենց մոտ հարկադիր ստորագրահավաք են անցկացնում՝ Ռոբերտ Քոչարյանին մեծ քաղաքականություն վերադարձնելու խնդրանքով: ”Զավեշտն այն Է, որ մի
տեղ նույնիսկ մարդկանց թույլ չեն տվել տեքստին ծանոթանալ, ասել են. ”Ի՞նչ պարտադիր
Է` կարդաք, ստորագրեք ու վերջ”: Պարտադրվողներից մեկը հասցրել Է աչքի պոչով
թղթին նայել ու միայն մի տող Է մտապահել. ”Ելնելով
Հայաստանում առաջացած ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը հաղթահարելու հրամայականից, թախանձագին խնդրում ենք… ”: Մնացածը չի հասցրել կարդալ, բայց ստորագրել Է: ”Բա
ի՞նչ անեի, երեք երեխաներս մնային քաղցա՞ծ, էն Լևոնից Էլ հույս չկա,
թե մի բան կանի… ”,-
արդարացել Է նա”: