2011 թվականի փետրվարի 1-ին լույս տեսավ «Ժողովուրդ» օրաթերթի առաջին համարը: Այսպիսով, մենք 10 տարեկան ենք: Ու շնորհակալ ենք ինչպես մեր ընթերցողներին, որոնք հավատարիմ են մնացել եւ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում ամեն օր գնում են կրպակ ու թերթ ձեռք բերում: Այս տոնական օրով մեր կողքին եւ իրենց շնորհավորական խոսքն են ուղղում նաեւ քաղաքական, հասարակական եւ մշակութային բազմաթիվ գործիչներ:
Մեր օրաթերթի տասնամյակի առթիվ շնորհավորական խոսք է ուղղել նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանը: Նրա ուղերձը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ «ժողովուրդ» օրաթերթի 10-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում եմ անսպառ եռանդ և բեղուն աշխատանքային տարիներ: Ձեզ և ձեր ընտանիքներին ցանկանում եմ առողջություն, խաղաղություն և սեր: Հայաստանում ժողովրդավարության կայացման և երկրի զարգացման համար կարևոր աշխատանք ունեն անելու 4-րդ իշխանության ներկայացուցիչները:
Ֆեյք նյուզի դարաշրջանում ավելի են կարևորվում իրական լրատվամիջոցներն ու նրանց կատարած աշխատանքը: Իրական լրատվամիջոցները շատ մեծ աշխատանք ունեն կատարելու՝ վերացնելու սուտը, կեղծիքն ու հայհոյանքը և հենց ձեզ ու ձեր գործընկերների ուսերին է դրված այդ կարևոր և պատասխանատու աշխատանքը: Հետագա տարիների համար ձեզ մաղթում եմ անխափան աշխատանք, թող ձեր միտքը միշտ պայծառ լինի, և հաղորդած լուրերում գերակշռեն բարին, գեղեցիկն ու հաղթական լուրերը»:
Մանրամասները՝ տեսանյութում