«Որտե՞ղ եմ ես նման բան հայտարարել: Թղթի վրա դուք անձամբ կգրեք, կբերեք մեջբերումը, որ ես դա հայտարարել եմ եւ ուղիղ եթերում ես ձեր հարցին կպատասխանեմ: Ես հիմա այլ հարցի չեմ պատասխանի»,- այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես լրագրողներից մեկը հարց ուղղեց նրան՝ հիշեցնելով, որ վերջինս ասել է, թե Շուշին ադրբեջանական քաղաք է»: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մի րոպե մոտեցեք: Էտ դո՞ւք էիք ասում, որ ես ասել եմ՝ Շուշին ադրբեջանական է: Դո՞ւք էիք հարց տալիս, որ ես հայտարարել եմ Շուշին ադրբեջանական է: Ո՞վ էր հարց տալիս, որ ես հայտարարել՝ Շուշին ադրբեջանական է»,-ասաց Փաշինյանը՝ դիմելով լրագրողներին:
Մանրամասները՝ տեսանյութում