Հոգևոր հայրերն այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն: Գարեգին Բ-ն պատասխանեց նաև լրագրողների հարցերին:
«Երբեք երկիրն այսպիսի ծանր իրավիճակում չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել, երկիրը երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել: Երբեք անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ անհանգստացնող ու տագնապեցնող չի եղել մեր ժողովրդի համար, և այս կացության մեջ եկեղեցին բնական է՝ իր առաքելության մեջ պետք է գտնվեր և իր խոսքը պետք է ասեր, իր խոսքը՝ զգաստացնող, իր խոսքը՝ պատգամի կերպով բերող», – լրագրողների հետ զրույցում նշեց վեհափառը:
Մանրամասները՝ տեսանյութում