Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 242 նոր դեպք, ապաքինվել է 592 անձ, մահացել է 12 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հունվարի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 242 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166669 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 643606 վերջին մեկ օրում` 1980 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 6195 պացիենտ. մեկ օրում նվազել է 362-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 156645 անձ` վերջին մեկ օրում 592 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 3067 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 762 է:




Լրահոս