ՏԵՍԱՆՅՈՒԹ. 500.000 դրամի վնաս եմ կրել. ինչ են ասել Վրաստանի ոստիկանները տուժած հայ վարորդներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ArmLur.amգրել էր, որ վրացական Ռուսթավիի մոտ 40 բեռնատարի հայ վարորդներ հայտնվել են անելանելի դրության մեջ: Նաեւ բեռնատարների կոտրած ապակիների կադրեր էինք հրապարակել: Ըստ ամենայնի՝ Մառնեուլի բնակիչ ադրբեջանցիները քարերով հարվածել էին հայկական համարանիշներով ավտոմեքենաներին, կոտրել ապակիները:

ArmLur.am-ը զրուցեց վարորդներից մեկի՝ Գոռի հետ: Նրա խոսքով, Վրաստանի ոստիկանության աշխատակիցները վարորդներին հայտնել են, որ եթե դիմում գրեն եւ նշեն, որ բողոք ունեն, ապա ստիպված են լինելու մոտ մեկ ամիս մնալ Վրաստանի տարածքում: Բայց վարորդները չեն համաձայնվել եւ ոստիկանությունում դիմում են գրել՝ նշելով, որ բողոք չունեն:

-Գոռ, Վրաստանում տեղի ունեցած դեպքերի հետ կապված ի՞նչ արեցիք: Դիմեցի՞ք Հայաստանի իշխանություններին, թե՞ ոչ:

-Ոչ մի բան, եկել ենք տուն, ի՞նչ անենք…

-Այսի՞նքն…

-Դե հիմա, ասում էին մնացեք էստեղ, որ հարցը լուծում ստանա, մի ամիս… մենք մի ամիս ուրիշի գռուզը ավտոյի վրա, ո՞նց մնանք այդտեղ:

-Ո՞վ էր ասում մի ամիս մնաք…

-Վրաստանի ոստիկանները: Ասում էին մի ամիս մնացեք այստեղ, որ գործին ընթացք տանք: Դե, ես չեմ գնացել բաժին, բայց տղերքը գնացին, դիմում գրին՝ կամ բողոքում են կամ բողոք չունեն: Գրին, որ բողոք չունենք, ասին՝ դե գնացեք: Եթե գրեիր, որ բողոք ունես, պետք է մեկ ամիս մնայիր այնտեղ, 3 շաբաթ մինիմում, որպեսզի գործ հարուցեն, քննչական է գալիս, պրոցես է սկսվելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս