ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչպես շնորհավորեց Բանակի տարեդարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձն է: Չնայած 2020 թվականը հայ ժողովրդի համար կորուստներով եւ բազում արհավիրքներով լի տարի էր, այնուամենայնիվ մենք հպարտ եւ միշտ պարտական ենք մեր զինվորներին, սպաներին:

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ներկայացնել, թե մշակութային գործիչներից, շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչ մաղթանք է հղել հայ զինվորին: Դերասան Սարգիս Գրիգորյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում գրառում է արել Արցախի պատերազմում զոհված մնջախաղաց, պարող Հովհաննես Հաջինյանի մասին:

«Հովոս, տոնդ շնորհավոր: Կռվեցիր ու անմահացար: Շնորհավոր նաև բոլոր բանակայիններին: Համոզված եմ, որ լավ է լինելու»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հաջինյանը զոհվել է Արցախյան պատերազմում, թեժ մարտերից մեկի ընթացքում: Հովհաննեսը 39 տարեկան էր:

Իսկ դերասանուհի Անի Խաչիկյանը, անդրադառնալով բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին, գրել է. «Շատ դժվար ա ամենակարեւորի մասին գրառում անելը, որ բառերով չարժեզրկվի… Իմ հանունները էլ վերացական չեն, դուք եք, մսից ու արյունից,,,հողի տակ, թե կանգնած, կորած, թե հետ եկած,,,ու դուք բանակ ու հայրենիք չեք ուղղակի, դուք ՄԱՐԴ եք, էն մարդը, որը ամենամեծ ու ծանր հարվածը ստացավ ու ամենաքիչը խոսեց էտ մասին,,,»:

Երգիչ Ավո Ադամյանը բանակին նվիրված գրել է. «Իմ Հզոր Բանակ, Իմ Անպարտ Բանակ, Կգա են օրը, որ ծունկի կգան Քո առաջ…»:

Իսկ հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը, շնորհավորելով բանակի 29-րդ տարեդարձը, գրել է, որ դավաճանները դժոխքից չեն կարողանալու փախչել. «Շնորհավոր! Կներեք տղերք, դավաճանների համար դժոխքում տեղը պահած ա, ու այնտեղից փախչելու տեղ չկա…հավիտենական ա լինելու տանջանքը…»:

Երգիչ Վարդան Բադալյանը, ով մասնակցել էր պատերազմին, շնորհավորելով բանակի տոնը, գրել է. «Տոնդ շնորհավոր, Հայոց Բանակ։ Տերն ենք ու ծառան թե’ քո հաղթանակի, թե’ քո պարտության։ Հավերժ Փառք մեր քաջերին»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս