
Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոն էր այցելել ազատամարտիկ Վահան Բադասյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, թե Նիկոլ Փաշինյանը կործանել է բանակը եւ նրան պետք է հեռացնել:
Հարցին, թե ի՞նչ ճանապարհով են հեռացնելու, արձագանքեց. «Տարբեր, ընդհուպ, ֆիզիկապես հեռացնելը։ Թշնամուն պետք է վերացնենք, զենքի միջոցով նաև։ Ես սպառնալիքի կոչեր եմ անում, գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»։
Դիտարկմանը, որ վարչապետը չի հեռանում, ասաց. «Ուրեմն կվերացնենք ֆիզիկապես, զենքով։ Ես այսօրվանից սկսելու եմ կազմակերպել, թող ԱԱԾ-ն գա իմ հետևից»։
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան