
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հնարավոր է համարում տարածաշրջանում ամբողջական ապաշրջափակման հարցի լուծումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ կայանալիք հանդիպմանը:
«Բարդ աշխատանք է: Շատ հարցեր կան, որոնք պետք է վերլուծվեն և կարգավորվեն, բայց, իհարկե, հնարավոր համարում եմ: Բազմաթիվ բաղադրիչներ կան այդ հարցի հետ կապված, խնդրի լուծման համար այդ բաղադրիչները պետք է մանրամասն ենթարկվեն փորձաքննության, որպեսզի ձևավորվի համակարգ, որն իրոք կաշխատի»,- ասաց Գրիգորյանը:
Փոխվարչապետը նշեց, որ Ադրբեջանի հետ շփումներում փոխվստահության մթնոլորտ պետք է լինի, որպեսզի նպատակն իրականանա: