Հունվարի 27-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում տված կինը հայտնել էր, որ նույն օրը, ժամը 10.30-ից 11.10-ն ընկած ժամանակահատվածում, միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, նույնականացման և բանկային քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Արցախի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին 31-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր: