Բելառուսն ու Հայաստանը նախատեսում են միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ անցկացնել Մինսկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը հունվարի 27-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի հետ, որի ընթացքում քննարկել են Բելառուսի եւ Հայաստանի խորհրդարանների համագործակցության ակտիվացմանն ու հետագա խորացմանը վերաբերող հարցեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է բելառուսական «Belta» գործակալությանը:

Նշվում է, որ հանդիպմանը առանձին ուշադրություն է դարձվել ընթացիկ տարում Մինսկում Բելառուսի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման հեռանկարներին:




Լրահոս