Մոսկվայի շրջանային դատարանը Նավալնիին կալանքի տակ է թողել մինչև փետրվարի 15-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի շրջանային դատարանը հինգշաբթի օրինական է ճանաչել Ռուսաստան վերադառնալուց հետո ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի 30 օրվա կալանքը: Մոսկվայի շրջանային դատարանը նրան ազատելու հիմքեր չի գտել, ինչը պնդում էր պաշտպանական կողմը: Այսպիսով, Նավալնին անազատության մեջ կլինի մինչև փետրվարի 15-ը:

Նավալնին պահանջել է «անհապաղ ազատ արձակել իրեն»:

Դատախազության և Մոսկվայի շրջանի ոստիկանության ներկայացուցիչները պնդում էին, որ Նավալնիի նկատմամբ օրենքի խախտում չեն կատարել:

«Դատապարտյալը, որը փախել է վերահսկողությունից և իր բնակության վայրից, կարող է 48 ժամ կալանքի տակ մնալ, այդ ժամկետը կարող է երկարացվել մինչև 30 օր»,- ասել է դատախազը՝ նշելով, որ դատարանի որոշման հետ անհամաձայնությունը չի վկայում դրա անօրինականության մասին:




Լրահոս