ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2020թ.-ի մահաբեր հիվանդությունները. Հայաստանում մահացածների թիվն ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, նախորդ տարվա 11 ամիսներին մեր հանրապետությունում մահացել է 30 հազար 976 մարդ, իսկ 2019-ին՝ 23 հազար 782 մարդ: Բայց Հայաստանում ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից: Ավելին, հիվանդությունների «սեւ ցուցակ»-ի առաջին տեղում է արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից նախորդ տարվա 11 ամիսներին մահացել է 15 հազար 48 մարդ:

Իհարկե, արյան շրջանառության համակարգի հիվանդությունները տարածվածության եւ մահացության ցուցանիշով առաջին տեղում են ամբողջ աշխարհում: Իսկ Հայաստանում գրանցված մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը եղել են հենց արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները: Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Իսկ Հայաստանում նորագոյացություններից անցած տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին մահացել է 5009 մարդ: Մասնագետները պնդում են, որ եւ սթրեսը, եւ շրջակա միջավայրը, եւ սննդակարգը համատեղ ազդեցություն են թողնում նշված երկու հիվանդությունների աճի վրա:

Ս.Հ.




Լրահոս