Դուբայը խստացրել է զբոսաշրջիկների համար սահմանափակումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դուբայի ճգնաժամերի եւ տարերային աղետների կառավարման բարձրագույն կոմիտեն հայտարարել Է օտարերկրացիների մուտքի արձանագրության փոփոխությունների մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է TourDom.ru-ն՝ վկայակոչելով Էմիրության կառավարության մեդիաօֆիսը:

Նոր կանոնները գործողության մեջ կմտնեն հունվարի 31-ից եւ կարող են լրացուցիչ դժվարություններ ստեղծել ռուսաստանցի առանձին զբոսաշրջիկների, հատկապես տարածաշրջաններից հանգստի ուղեւորվող անձանց համար:

Դուբայ թռչելու համար հարկ կլինի ներկայացնել կորոնավիրուսի բացասական արդյունքներով ՊՇՌ-թեստ, որոնք արվել են ուղեւորությունից առավելագույնը 72 ժամ առաջ այն դեպքում, երբ ավելի վաղ դրան չորս օր Էր տրվում:

Պահանջը գործելու Է բոլոր երկրներից ժամանողների համար, բացառությամբ բրիտանացիների, որոնց մուտքն Էմիրություն ժամանակավորապես արգելված Է:

Բացի այդ, առաջվա պես, ժամանելուց հետո ուղեւորները պետք Է տեղակայեն հատուկ շարժական հավելվածներ, ինչպես նաեւ կրկնակի անալիզ հանձնեն, որոնց արդյունքներին սպասելիս զբոսաշրջիկներն ինքնամեկուսացման մեջ պետք Է գտնվեն հյուրանոցում կամ հարկաբաժիններում: Իսկ եթե պարզվի, որ թեստի պատասխանը դրական Է, ապա զբոսաշրջիկը պետք Է կարանտինի մեջ գտնվի առնվազն տասն օր:




Լրահոս