
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանում «Ռոմայի» կազմում 25-րդ հանդիպումն անցկացնելուց հետո ավտոմատ կերպով կերկարաձգի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ: Այս մասին գրում է La Reppublica-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը տպավորիչ արդյունքներ ունի. Ա սերիայի 2020/21 խաղարկությունում Մխիթարյանը դարձել է 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: 32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2021-ի հունիսը, որը շուտով կերկարաձգվի: