ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի ր էջում գրել է.
«Վրաստանի Մառնեուլի, Ռուսթավիի շրջանում գտնվող մի շարք բեռնատարների հայ վարորդների ահազանգի հետքերով 3 օր առաջ դիմել էի ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին։
Տեղեկացնում եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացել եմ պատասխան գրություն, համաձայն որի Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի առնչությամբ հարուցել է քրեական գործ։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել Վրաստանի արտաքին և ներքին գործերի փոխնախարարների հետ՝ խնդրելով հարցը պահել վրացական կողմի ուշադրության կենտրոնում։ Վերջիններս հավաստիացրել են, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման դեպքերի կրկնությունը բացառելու համար։
Կից ներկայացնում եմ ՀՀ ԱԳ նախարարության պատասխան գրությունը».
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսթավիում մոտ 40 բեռնատարի հայ վարորդներ հայտնվել են անելանելի դրության մեջ. ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ ադրբեջանցիները քարերով կոտրում են բեռնատարների պատուհանները եւ չեն թողնում առաջ շարժվել: Մեր ձեռքի տակ էր հայտնվել բացառիկ կադրեր Ռուսթավիում տեղի ունեցածի մասին: