Ծրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ ծրագրված է, ուղևորության ամսաթվերը դեռևս հայտնի չեն, մանրամասները ներկա պահին համաձայնեցվում են կողմերի հետ»,- ասել է Զախարովան: