
Հինգշաբթի Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Վրաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է վարչապետ Գիորգի Գախարիայի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանի հետ կապված խնդիրները: Այդ մասին հաղորդում է Pars Today-ը:
Իրանի արտգործնախարարը վրացի պաշտոնյաների հետ իր խորհրդակցությունների վերաբերյալ նշել է, որ Իրանն ու Վրաստանը երկար տարիների հարաբերություններ ունեն, և Վրաստանի հետ տարանցման ոլորտում համագործակցության դաշտը շատ լայն է: