
Մոսկվայում ձերբակալվել են ընդդիմության ակտիվիստներ: Մոսկվայում տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաք, որը արտոնված չի եղել ,-հաղորդում է Интерфакс-ը, տասնյակ երիտասարդներ շարվել են ցանկապատի երկայնքով եւ ձեռք ձեռքի տված վանկարկել` ընտրություններն առանց ընդդիմության՝ հանցագործություն է:Ոստիկանության աշխատակիցները մի քանի րոպեի ընթացքում ձերբակալել են միջոցառման բոլոր մասնակիցներին եւ ուղեկցել նրանց դեպի ծառայողական ավտոբուսները: Ինչպես պնդում են ոստիկանները, դա եղել է չարտոնված հանրահավաք, որի բոլոր մասնակիցները դիտվում են որպես օրենք խախտած քաղաքացիներ: