Armenian text to speach

Ո՛չ Նիկոլ Փաշինյանն է մի բան, ո՛չ էլ այն 17 սրիկաները. Նիկոլայ Ծատուրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այն հայերը, ովքեր թալանով զբաղվեցին թող մի հատ մեջները հայրենասիրությունը խոսի, զենքեր առնեն, երկիրը նորմալ զենքերով զինեն եւ ոտքի կանգնեցնեն, իսկ այլ քաղաքական զարգացումներ այս ժամանակաատվածում կանխագուշակել չեմ կարող: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց ռեժիսր, բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին:

Հարցին, թե ինչու չի մասնակցում մտավորականների քննարկումներին եւ բողոքի ցույցերին, մեր զրուցակիցը նշեց. «Իսկ ունե՞նք մտավորականություն:  Ես ոչ մի հավաքի, քննարկման չեմ մասնակցում եւ ոչ էլ կողմ եմ դրանց, եւ ընդհանրապես նման բաներ ես չեմ սիրում: Կարծում եմ, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով. նկարիչը նկարի, երաժիշտը երաժշտություն գրի, բեմադրիչը բեմադրությամբ զբաղվի»:

ՀՀ ժողովրդական արտիստի խոսքով ոչ Նիկոլ Փաշինայնի կողմնակիցն է եւ ոչ էլ 17 կուսակցությունների:

«Իմ կարծիքով ո՛չ Նիկոլ Փաշինյանն է մի բան, ո՛չ էլ այն 17 սրիկաները: Նոր ընտրություններին ժողովուրդը պետք է մասնացություն ունենա  եւ ընտրի իր ղեկավարին: Ժողովուրդը պետք է իր ընտրությունը կատարի, իսկ եթե ուզում  են իրենք առանց ժողովրդի ընտրելու նշանակվեն, ինչ-որ «օյինբազ» ժամանակավոր իշխանություն ձեւավորեն, ապա կարծում եմ՝ դրանք հիմար բաներ են: Ես ինքս ինձ համար ունեմ վարչապետի թեկնածու, ով հայտնի չէ հանրությանը: Մի հայ մարդ է, ով  ապրում է դրսում, ոչ Հայաստանում: Շատ խելոք, զարգացած, կազմակերպող անձնավորություն է: Անկեղծ ասած՝ չգիտեմ ո՛չ անունը, ո՛չ էլ ազգանունը, պարզապես պատկերացնում եմ, որ կա մի այդպիսի մարդ, որին պետք է գտնել, բերել, որպեսզի ղեկավարի երկիրը»,- մեզ հետ զրույցում իր խոսքն այսպես եզրափակեց Նիկոլայ Ծատուրյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս