ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի կողմից սպանվել է 72 անձ, վիրավորվել՝ 163-ը. նոր զեկույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 72 քաղաքացիական անձանց սպանության դեպք, որից 41-ը՝ թիրախային հարվածների հետևանքով, 31-ը՝ գերեվարման մեջ:  Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը թարմացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցը և ներառել նաև 2020թ. դեկտեմբերի 22-ից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված քաղաքացիական անձանց սպանության դեպքերը:

Մասնավորապես, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից պարզ է դառնում, որ արձանագրվել են խոշտանգման և դիակների խեղման, անխուսափելիորեն քաղաքացիական մահերի հանգեցնող թիրախային հարվածների մի շարք դեպքեր: Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք, որոնց զգալի մասը տեղի է ունեցել այլ անձանց մահվան հանգեցրած հարվածների հետևանքով:

ՄԻՊ-ի այս զեկույցում մասնավորապես ամփոփված են 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի ընթացքում թիրախային հարվածների հետևանքով և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված (գերեվարված) քաղաքացիական անձանց սպանության դեպքերը՝ վերաբերելի հակիրճ տեղեկությունների ներկայացմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս