ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տխուր ցուցանիշներ. որ ոլորտներում է անկում գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: Հայաստանի վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում տխուր ցուցանիշներ է արձանագրել: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն անցյալ տարվա ընթացքում, 2019 թվականի հետ համեմատած, նվազել է 7.5 տոկոսով: Շինարարության ոլորտում եւս անկում է արձանագրվել՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 9.5 տոկսով: Ըստ էության, պատճառը կորոնավիրուսն է, որի հետեւանքով Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, եւ այդ օրերին արգելվեց որեւէ տեսակի շինարարության իրականացում:

Արձանագրենք նաեւ, որ առեւտրաշրջանառության ծավալներն են պակասել 14 տոկոսով: Սա եւս արտակարգ դրության հետեւանք է, քանի որ նախորդ տարվա ընթացքում առեւտրի ոլորտի տնտեսվարողները չեն աշխատել. միայն սննդամթերքի սպառման առումով է ակտիվություն եղել: Փոխարենը 1.4 տոկոսով ավելացել են գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները:

ArmLur.am-ը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում եւս լուրջ անկում ունենք. այն կազմել է 13.2 տոկոս: Մասնավորապես, արտահանման ծավալնելն են 3.9 տոկոսով պակասել, իսկ ներկրումն էլ՝ 17.7 տոկոսով: Սա նույնպես կապված է աշխարհը համակած կորոնավիրուսի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ս.Հ.




Լրահոս