UFC-ի մարտիկ Էդմեն Շահբազյանը սոցցանցերում ակնարկել է, որ շուտով անցկացնելու է հաջորդ մենամարտը:
«Դեպի լուսին: Ես վերադառնում եմ»,- թվիթերյան էջում գրել է ամերիկահայ մարտիկը:
Հիշեցնենք, որ Էդմեն Շահբազյանը 12-րդն է UFC-ի միջին քաշային կարգի դասակարգման աղյուսակում: 23-ամյա մարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2020-ի օգոստոսին՝ նոկաուտով պարտվելով ամերիկացի Դերեկ Բրունսոնին: Խառը մենամարտերում նա անցկացրել է 12 հանդիպում, տարել 11 հաղթանակ ու կրել մեկ պարտություն: