Չինաստանը ավելի քան 200 երկիր անցյալ տարի արտահանել է 220 միլիարդ հատից ավել բժշկական դիմակ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի կոմերցիայի նախարարի տեղկալ Ծյան Կեմինը։ Արտահանվել է նաեւ 2,3 միլիարդ հատ բժշկական կոստյում եւ 1 միլիարդ թեստերի ռեակտիվային լրակազմ։
Նշենք, որ 2020 թվականին Չինաստանի տնտեսությունն աճել է 2,3 տոկոսով։ Նշենք, որ Չինաստանը թերեւս միակն է աշխարհի առաջատար տնտեսություններից, որոնք համավարակի ֆոնին տնտեսական աճ են գրանցել, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում ՀՆԱ-ն անկում է ապրել 3,5 տոկոսով, որը ամենից նշանակալի անկումն է սկսած 1946 թվականին, Ռուսաստանում ՀՆԱ-ն անկում է ապրել 4 տոկոսով։