Եթե քաղաքացին իր կյանքի ընթացքում աշխատել է ԵԱՏՄ երկու կամ ավելի երկրում, ապա կենսաթոշակի անցնելիս հնարավորություն կստեղծվի հաշվի առնել ստաժը ( 2021 թվականի հունվարից սկսած), որը նա ընդհանուր կուտակել է: Այս մասին Մոսկվա – Բիշքեկ – Երեւան – Մինսկ – Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության խորհրդի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը:
2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը: Հիմնական նպատակն է աշխատողների կենսաթոշակային իրավունքների ձեւավորումը, պահպանումը եւ իրականացումը նույն պայմաններով, ինչ եւ աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիների համար է:
Համաձայնագիրը սահմանում է Միության մի երկրից մյուսը կենսաթոշակների արտահանման կարգը եւ մեխանիզմը, աշխատանքային ստաժի գումարում է նախատեսում` կենսաթոշակի իրավունքը որոշելու համար:
«Քաղաքացին կենսաթոշակի անցնելիս ինքը կընտրի, թե որ երկրում է ուզում ստանալ իր կենսաթոշակը. կա՛մ մշտական բնակության երկրում (եւ այս դեպքում մյուս կողմերը, որոնց համար նա աշխատում է, կարտահանեն այն), կա՛մ տեղափոխվում է եւ մյուս երկրում է ստանում կենսաթոշակի իր հասանելի մասը: Այս համաձայնագրով մենք խթան ենք հաղորդում աշխատանքային իրավահարաբերությունների եւ կենսաթոշակային իրավունքների օրինականացմանը: Արտոնությունների տրամադրման հարցը Համաձայնագրով նախատեսված չէ եւ լուծվում է յուրաքանչյուր երկրի ազգային օրենսդրության շրջանակներում»,- նշել է Ժակսիլիկովը: