ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ռոսգոստրախ» զանգելուց առաջ պետք է Աստված կանչես. վարորդներն անելանելի վիճակում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե պայմանագիր եք կնքել «Ռոսգոստրախ» ապահովագրական գործակալության հետ, ապա՝ բարի գալուստ դժոխք: ArmLur.am-ը չի դադարում հեռախոսազանգեր ստանալ վարորդներից՝ կապված նշված ապահովագրական գործակալության գործելաոճի հետ: Այս ընկերությանը երբեւէ չի հաջողվում բավարարել վարորդների պահանջները: Անգամ մեզ քաղաքացիները տեղեկացնում են, որ ընկերությունը տրոհվել է, վթարներին չեն գնում, եթե գնում են, ապա բավականին ուշացած, սպասարկման մի գրասենյակը մյուսից տեղեկություն, կապ չունի: Իսկ ահա ընկերության՝ 010-59-10-10 հեռախոսահամարը հավաքելուց առաջ պետք է Աստված կանչես, որ պատասխանեն: Տեւական ժամանակ զանգին չեն պատասխանում, հեռախոսի մեջ երաժշտությունն է հնչում միայն: Անգամ ArmLur.am-ը նման մի փորձ արեց: Դարձյալ չպատասխանեցին:

Բացի այս՝ մենք հաճախ ենք ականատես լինում, երբ վթարներից հետո ԱՊՊԱ-ին սպասելու հետեւանքով ողջ փողոցի երթեւեկությունը կաթվածահար է լինում, եւ հսկայական խցանումներ են առաջանում: Ընդ որում, որպես կանոն` ճանապարհային ոստիկանությունն ավելի շուտ է հասնում, քան ԱՊՊԱ-ն: Մշտապես դժգոհություն կա, որ ԱՊՊԱ գործակալությունները չեն կարողանում այնպես կազմակերպել աշխատանքը, որ մարդիկ ստիպված չլինեն ժամերով սպասել:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս