ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է: Նա նաեւ խորհրդակցություն է անցկացրել Սյունիքում եւ մի քանի հարցերի մասին խոսել: «Այսօր հանդիպումներ ունեցանք Որոտան և Շուռնուխ համայնքներում, ծանոթացանք բնակարանը կորցրած ընտանիքների հետ: Բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն», – նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում