ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքում ներպետական ավտոճանապարհները բաց են ձմեռային անվադողերով երթեկեղ տրանսպորտային միջոցների համար:
Շինարարական մի քանի կազմակերպություններ այս պահին իրականացնում են ձնամաքրման և աղցանման աշխատանքներ:
Արցախից դեպի Հայաստան դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները: Իսկ Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է վարորդներին՝ երթևեկը կազմակերպել բացառապես ձմեռային անվադողերով: