Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը պարզաբանում է ներկայացրել՝ կապված ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առնչվող քրեական գործի հետ:

«Ի պատասխան լրագրողների հարցումների

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում տուժողը նման տեղեկատվություն չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին»,- գրել է Եգանյանը:




Լրահոս