Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության սակրավորները Արցախում աշխատելու ընթացքում ավելի քան 120 հա տարածքում չեզոքացրել են գրեթե 15,5 հազար պայթյունավտանգ առարկա: Այս մասին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները շարունակում են ականազերծման աշխատանքները Արցախում: ՌԴ ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ ուսումնասիրվել է ավելի քան 123 հա տարածք, հայտնաբերել է մոտ 15,5 հազար պայթյունավտանգ առարկա:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Լիդեր» կենտրոնի պիրոտեխնիկական խումբն այժմ աշխատում է Մարտունու շրջանում: Սակրավորներն այստեղ ավելի քան 110 հա տարածք են ուսումնասիրել՝ հայտնաբերելով և վնասազերծելով գրեթե 15 հազար զինամթերք: Հայտնաբերված պայթուցիկների մեջ կա ավելի քան 6800 հրետանային արկ, 3400 տարբեր տրամաչափի փամփուշտ, ինչպես նաև մոտ 730 ականանետի ական և ավելի քան 1100 նռնակ: