Բայդենը Պուտինի հետ հեռախոսազրույցում պահանջել է ազատ արձակել Նավալնիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ազատել բանտից Ալեքսեյ Նավալնին՝ Կրեմլի ամենանշանավոր հակառակորդներից մեկին, ով Ռուսաստանում ձերբակալվել է Գերմանիայից ժամանելուց անմիջապես հետո: Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին ասել էր Սպիտակ տան մամուլի խոսնակ Ժեն Պսակին: Ըստ Պսակիի՝ Բայդենը Պուտինին ուղղակիորեն ուղղել է մի շարք հարցեր, ներառյալ՝ Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը 2020 թվականին նախագահական ընտրություններին, Ուկրաինայի ինքնիշխանության խախտումը, SolarWind–ի վրա զանգվածային կիբերհարձակումն ու Նավալնիի ձերբակալումը: Պսակին հավելել է, որ Բայդենը Պուտինի հետ զրույցի ընթացքում չի թաքցրել իր վրդովմունքն ու անհանգստությունը Ռուսաստանի կառավարության գործողություններից:

Այս շաբաթվա սկզբին Սպիտակ տունը հաղորդեց, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են, որ երկու կողմերում էլ համապատասխան թիմերը սկսեն ռազմավարական և հարձակողական սպառազինության մասին պայմանագրի երկարաձգման գործընթացը։ Երկու երկրների ռազմավարական միջուկային զինանոցները կարգավորող այս համաձայնագրի ժամկետը լրանում է փետրվարի 5-ին: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր մի օրենք, որը վավերացնում է ԱՄՆ-ի հետ երկկողմ պայմանագրի երկարաձգումը ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին:




Լրահոս