Հունվարի 30-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ։
Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է։
Արագածի, Քաջարանի, Գավառի տարածաշրջաններում, Տիգրանաշենի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Ապարանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր, Կոտայքի տարածաշրջանում (Չայնի կոչվող հատված) նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
Վարդենիսի տարածաշրջանում բուք է։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար
երթևեկելի է միայն անվաշղթաների օգտագործմամբ։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: