
Հունվարի 30-ին Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում թռչնաբուծական ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը և Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը լսել են թռչնաբույծների խնդիրները և համատեղ քննարկել դրանց լուծման հնարավորությունները․ ի՞նչ գործնական քայլեր են անհրաժեշտ ներկայիս և ապագայի մարտահրավերներին դիմակայելու, ոլորտը զարգացնելու և մրցունակ դարձնելու համար։