Երևանում փորձել են խեղդամահ անել «Արեշ» հյուրանոցային համալիրի տնօրենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում սպանության փորձի հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Հունվարի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 65-ամյա Պյոտր Բելենջյանը և հայտնել, որ նույն օրը «Արեշ» հյուրանոցային համալիրում իր հետ վիճաբանել է 42-ամյա Կարեն Բաղդասարյանը, որի ժամանակ վերջինս ձեռքերով սեղմելով իր պարանոցից՝ փորձել է սպանել:

Արդեն ոստիկանության ծառայողին Պ. Բելենջյանը հայտնել է, որ Կ. Բաղդասարյանն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ դրան միջամտել է հյուրանոցում գտնվող հաճախորդներից մեկը, իսկ դրանից հետո Կ. Բաղդասարյանը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Պ. Բելենջյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Արեշ» հյուրանոցային համալիր տնօրենն է:




Լրահոս