Փետրվարի 1-ից ուժի մեջ են մտնում Վրաստան մուտք գործելու նոր կանոնները։
Ըստ այդմ՝ Օտարերկրյա քաղաքացիները ազատ կարող են մուտք գործել երկիր՝ ներկայացնելով covid-19-ի դեմ պատվաստված լինելու մասին հավաստագիր։ Ընդ որում, անձը պետք է ընդունած լինի պատվաստանյութի 2 ամբողջական չափաբաժին։
Չպատվաստված այցելուները չեն ենթարկվի ինքնամեկուսացման, եթե նրանք ԵՄ-ի, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի քաղաքացի կամ ռեզիդենտ են։ Վրաստան մուտք գործելիս (ներառյալ տարանցման դեպքում)՝ նրանք պետք է ներկայացնեն ժամանելուց առաջ 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ տեստի բացասական պատասխան և տեստավորվեն երկրորդ անգամ ժամանելուց հետո երրորդ օրը (իրենց հաշվին)։