ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հեղել «Ժողովուրդ» օրաթերթի 10-ամյակի կապակցությամբ.
«Շնորհավորում եմ Ժողովուրդ օրաթերթի ողջ անձնակազմին՝ ի դեմս հիմնադիր, իմ գործընկեր Taguhi Tovmasyan / Թագուհի Թովմասյանի, թերթի հիմնադրման 10-րդ տարեդարձի կապակցությամբ։
Թերթերի ու լրագրողների համար այսօր կրկնակի բարդ է դարձել, անձնատուր չլինելով համատարած որակական անկմանը, պահպանել սեփական դեմքն ու մասնագիտական բարձր հատկանիշները։
«Ժողովուրդն» ու իր անձնակազմը պատվով դիմադրում են ցավալի այդ օրինաչափություններին՝ հավատարիմ լինելով լրագրողի առաքելությանն ու խոսքի ազատության մասին համամարդկային իդեալներին։
Մաղթում եմ «Ժողովուրդին» համբերություն և համառություն իրենց բռնած բարդ ճանապարհին։ Լիահույս եմ, որ դեռ երկար տարիներ հնարավորություն կունենաք հետևելու և գնահատելու ձեր աշխատանքը»։