ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ներքին գործերի նախարարություն կստեղծվի. ինչ փոփոխություններ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարարությունն արդեն հանրային քննարկման է ներկայացրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ստեղծել ներքին գործերի նախարարություն:

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմավորումը, դրա գործառույթները, ենթակա մարմինները, ինչպես նաև ենթակա մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրական բազան։ Ներքին գործերի նախարարության կազմում է լինելու միանգամից մի քանի կառույց: Բացի ոստիկանությունից նախարարությունն ունենալու է քննչական դեպարտամենտ, ներառելու է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև ոստիկանության կրթահամալիրը։

Նախարարության ենթակա մարմինների ղեկավարներին ներքին գործերի նախարարի առաջարկով պաշտոնի նշանակելու և ազատելու է վարչապետը։ Ոստիկանության պետին և նրա տեղակալներին, ինչպես նաև ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և ազատելու է հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Նախարարը ոչ միայն զարգացման ռազմավարություն է մշակելու, այլև հաշվետու է լինելու Ազգային ժողովին:

Ոստիկանության բարձրագույն կոչումները (ոստիկանության գեներալ-մայոր, ոստիկանության գեներալ-լեյտենանտ և ոստիկանության գեներալ-գնդապետ) Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով շարունակելու է շնորհել Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ։ Միևնույն ժամանակ, ներքին գործերի նախարարը կարող է միջնորդություն ներկայացնել, որպեսզի վարչապետը համապատասխան առաջարկություն ներկայացնի Հանրապետության նախագահին։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս