Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, սակայն քննարկել այն հիմա չի կարելի. Մեդվեդեւ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղում կարգավորման հարցը պետք է քննարկվի նաեւ Թուրքիայի հետ, այդպիսին են տարածաշրջանի իրողությունները, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

«Թուրքիան մեր հարեւանն է եւ շատ կարեւոր գործընկերը եվ շատ մոտ երկիր` Ադրբեջանի համար: Այս գործոնը չի կարելի է անտեսել»,- ասել է նա ռուս լրագրողներին տված հարցազրույցում` պատասխանելով ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի դերի մասին հարցին, փոխանցում է« ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով` Մոսկվան եւ Անկարան արդյունավետ երկխոսություն են կառուցել, երկու երկրների նախագահներն անընդհատ շփվում են այս թեմայի շուրջ, որոշում է կայացվել ընդհանուր իրավիճակի վերահսկման հատուկ կենտրոնի ստեղծման մասին, որին մասնակցում են թուրք եւ ռուսաստանցի պաշտոնատար անձինք:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է հունվարի 30-ին Քիյամադդինլի բնակավայրի մոտակայքում` Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված հուշագրի համաձայն:

«Եվ սա եւս ընդհանուր կայունացման տարր է: Բայց ես դա որպես ինչ-որ երկարաժամկետ քաղաքականության տարր չէի գնահատի կամ գաղտնի տեսություններից մեկն այստեղ չէի կառուցի: Պարզապես մենք պետք է հաշվի առնենք այն իրողությունները, որոնք առկա են մեր տարածաշրջանում: Եվ իրականությունն այն է, որ այսօր այս հարցը պետք է քննարկել Թուրքիայից գործընկերների հետ»,- ասել է Մեդվեդեւը:

Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, սակայն հիմա այն քննարկել չի կարելի, ավելի լավ է տեղափոխել այն ապագա, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը:




Լրահոս