ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես մնում եմ թիմում». ինչու Նարեկ Բաբայանը լքեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Բաբայանը շնորհակալություն է հայտնել իր գործադիր և օրենսդիր իշխանության գործընկերներից այս ընթացքում արդյունավետ համագործակցության համար։

ArmLur.am-ի տեղեկություններով` վերջին ժամանակահատվածում կարծես, թե այդքան էլ հարթ չեն եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Նարեկ Բաբայանի փոխհարաբերությունները: Բաբայանը որոշել է դիմում ներկայացնել: Հիշեցնենք, որ Նարեկ Բաբայանը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինն է ու այդ պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսին:

ArmLur.am-ը զրուցել է Նարեկ Բաբայանի հետ` պարզելու համար, թե ինչու որոշեց հեռանալ կոմիտեի նախագահի պաշտոնից:

Սոնա Գրիգորյան




Լրահոս