Սեպտեմբերի 27-ին սկսված Արցախ-Ադրբեջան 44 օրյա դաժան պատերազմը ավարտվել է միայն սահմանագծին: Տնտեսական, իրավական ու քաղաքական դաշտում պատերազմը ադրբեջանի հետ դեռ շարունակում է ընթանալ. ընդ որում այն տեղափոխվել է արդեն հայ-ադրբեջանական տիրույթ:
Նոյեմբերի 11-ին՝ հրադադարի հայտարարումից 1 օր անց, Երևան-Ստեփանակերտ ճանապարհին Ադրեջանը գերեվարեց մոտ 10 քաղաքացիների. խաղաղ բնակիչներ, որոնք պարզապես տարբեր գործերով մեկնում էին Արցախ։ Այնուհետեւ՝ Հադրութի հատվածից մոտ 8 տասնյակ կամավորների գերեվարման մասին հայտնի դարձավ:
Հունվարի 25-ին Վրաստանում հավաաբար հենց ադրբեջանցիները քարերով հարձակվել էին հայկական համարանիշներով բեռնատարների վրա, կոտրել ապակիներ: Այսինքն՝ պատերազմը դեռ շարունակվում է: Հունվարի 25-ին Ադրբեջանի դատախազությունը պաշտոնապես ծանուցեց, որ Ադրբեջանը 21 հայի նկատմամբ հետախուզում է հայտարարել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների կապակցությամբ։
Ադրբեջանում 2020թ. սեպտեմբերի 27-ից ի վեր Ղարաբաղում մարտական գործողությունների կապակցությամբ հարուցվել է 62 քրեական գործ: Այդ գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 17 մարդ, որոնց Բաքվում անվանում են վարձկաններ, ինչպես նաև ՀՀ 4 քաղաքացի: Ադրբեջանի իշխանությունները նրանց նկատմամբ հետախուզում են հայտարարել: Հետո տարբեր աղբյուրներից տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանցիները հետախուզում են հայտարարել Արցախի նախագահ Արա Հարությունյանի, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի, ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյան ինկատմամբ:
Ավելի վաղ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտնել էին Ղարաբաղի Հադրութի շրջանում 62 հոգուց բաղկացած «հայկական դիվերսիոն խմբի» ձերբակալման մասին: Նրանց նկատմամբ եւս հարուցվել են քրեական գործեր: Ու որեւէ կերպ չեն համաձայնում հանձնել մեր ռազմագերիներին:
Իսկ օրերս էլ հայտնի դարձավ, որ մոտ 300 հայերի նկատմամբ Ադրբեջանը միջազգայն հետախուզում է հայտարարել: Ովքեր են նրանք, չեն գաղտնազերծվում, բայց լուրեր կան, որ նրանց թվում են ռուսաստանում բնակվող շատ հայեր, քաղաքացիական ու քաղաքական անձինք, ինչպես նաեւ զինվորականներ: Այսինքն՝ ընդհանուր հաշվով 300-ից ավելի հայեր Ադրբեջանի կողմից ինտերպոլով միջազգային հետաուզման մեջ են գտնվում եւ չեն կարողանա դուրս գալ իրենց բնակավայրերից:
Իսկ ինչ է անում հայկական կողմը՝ տնտեսական, իրավական եւ քաղաքական հարթակներում շարունակվող պատերազմի պայմաններում: քաղաքական պայքարի մասին հայտնի է. Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունենում, խոստանում քննարկել գերիների հարցը, բայց չի հաջողում:
Վրաստանի իրավապահները քրգործ են հարուցել ու մեր շատ վարորդների խնդրել են ցուցմունք տալ, որ բողոք չունեն: Դե իսկ իրավապահ դաշտում ՀՀ գլխավոր դատախազությունը ադրբեջանցի ֆուտբոլային մի մեկնաբանի է հետախուզում հայտարարել: Ահա թե ինչպես ենք պայքարում պատերազմից հետո:
Մանրամասները՝ տեսանյութում